Ամերիկահայ խոշոր գործարար և բարերար Հրայր Հովնանյանը նախատեսում է կես միլիարդ դոլար հատկացնել «Հրայր և Աննա Հովնանյան» բարեգործական հիմնադրամի աշխատանքներին: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում է Էդիլ Հովնանյանը` Հրայր Հովնանյանի դուստրը:
Հովնանյան Հիմնադրամը պաշտոնապես ստեղծվել է 1986թ. և իր առաքելություն է հռչակել «բարեգործական, կրթական, հոգևոր,գիտական, գրական և այլ նպատակներով ֆինանսավորումը`առաջնահերթ ուշադրություն դարձնելով աշխարհում հայկականհամայնքներին»:
Այս նվիրատվությունից հետո Հովնանյան հիմնադրամը հանդես կգա որպես գերազանցապես հայությանը նվիրված պատմության մեջ մեծագույն մասնավոր բարեգործական հիմնադրամ: Հովնանյանների հինգ զավակներից և նրանց երեք ավագ թոռներից կազմված Հիմնադրամի խորհուրդից կպահանջվի բաշխել տարեկան 25 միլիոն ԱՄՆ դոլար գումար: «Այս արտառոց նվերը,որը Հովնանյանների ողջ կյանքի հայանվեր գործունեության գագաթնակետն է, այս յուրահատուկ զույգին և նրանց անցած ոգևորողուղղուն արժանի ժառանգություն է: Հովնանյանի բոլոր հինգ զավակները`Սիրանը, Էդիլը, Տանյան, Լիլան և Արմենը, ում վստահված է Հիմնադրամի միջոցների բաշխումը, տարբեր հանձնաժողովների և համազգային խնդիրներն ուսումնասիրող խոշոր խմբերի միջոցով, կբացահայտենկարևորագույն խնդիրները ու կհետևեն, որ յուրաքանչյուր նվիրաբերվածդոլարը ծախսվի ըստ նպատակի: Հիմնադրամը գրասենյակներ ունի թե ՆյուՋերսիում և թե Երևանում», – նշված է Հովնանյան հիմնադրամի երևանյան գրասենյակի հաղորդագրության մեջ:
1972թ. Հրայր Հովնանյանը մի շարք այլ հիմնադիրների հետ միասին նաստեղծել է Ամերիկայի Հայկական Համագումարը և այժմ այդ կառույցի Հոգաբարձուների խորհրդի նախագահն է: Նա նաև 90-ականների սկզբներին ստեղծված Հայաստան Համահայկական Հիմնադրամի հիմնադիր անդամներից է և 1997թ. ստեղված ՀԱԻ-ի`Հայկական Ազգային Ինստիտուտի հիմնադիրը (ANI):
Այժմ Հովնանյան Հիմնադրամը բարեգործական նպատակներով բաշխում է տարեկան 3 միլիոն ԱՄՆ դոլար ամբողջ աշխարհում և հանձնառություններ ունի 2013թ. համար: Սակայն առաջիկա տարիներին, Հիմնադրամը նպատակ ունի ընտրել համայնքների ղեկավարների և, ելնելով վերջիններիս գաղափարներից, մշակել մոտեցումներ այս աննախադեպ նվիրատվության ազդեցությունն առավելագույնի հասցնելու համար:





