Բրյուսելում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը դեկտեմբերի 9-ին հանդիպեց Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման հարցերով հանձնակատար Օլի Ռենի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Կողմերը մտքեր փոխանակեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ, այդ թվում գնահատական տրվեց Հայաստան-Եվրամիություն համագործակցության ներկա վիճակին եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում ընթացող զարգացումներին: Զրույցի ժամանակ, մասնավորապես, ուշադրությունը կենտրոնացվեց ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացի համատեքստում տրանսպորտային ուղիների եւ սահմանների խնդրի վրա: Անդրադարձ կատարվեց նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա ընթացքին եւ հայ-թուրքական հարաբերությունները շոշափող այլ հարցերին:





