AM
5 Մայիս 2013 - 05:31 AMT

Գեղանիստ գյուղում գազի արտահոսքից տուն է պայթել

Առավոտյան ժամը 04.03-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գեղանիստ գյուղի 14-րդ փողոցի թիվ 20 տանը տեղի է ունեցել գազի արտահոսք` պայթյունով:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 1990 թ. կառուցված Վ. Գալստյանին պատկանող տանը (140 քմ) տեղի է ունեցել բնական գազի արտահոսք` պայթյունով, որի հետևանքով վնասվել են տան հիմնային պատերը:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով տարահանվել են 1960 թ.ծնված Վ. Գալստյանը, 1965 թ. ծնված Սեդա, 1986 թ. ծնված Վահան և 1988 թ. Ծնված Գալուստ Գալստյանները և 1989 թ. ծնված Անի Հակոբյանը:

Հրշեջ-փրկարարները կատարել են տարածքի սահմանազատում: Զոհեր և տուժածներ չկան: