Հանրապետության տարածքում այսօր սպասվում է առանց տեղումների, արևային եղանակ: Տեղ-տեղ հնարավոր է քամու ուժգնացում 10-13մ/վրկ:
Հայպետհիդրոմետից հայտնում նե, որ արդեն երկուշաբթի օրվանից ողջ հանրապետությունում սպասվում են անձրևներ, հնարավոր է օդի ջերմաստիճանի նվազում:
Մայիսի 6-ին առավոտյան դեռ ամենուրեք կդիտվի առանց տեղումների եղանակ:
Սակայն կեսօրից եղանակը կփոխվի. օրվա 2րդ կեսին շրջանների մեծ մասում հավանական է կարճատև անձրև և ամպրոպ, արևմտյան շրջաններում հավանական են զգալի տեղումներ, նաև կարկուտ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 15-18մ/վրկ: Օդի ջերմաստիճանն արևմտյան շրջաններում ցերեկը կնվազի 3-4 աստիճանով:
Երևանում ցերեկը սպասվում է +25+27, երեկոյան +19+21 աստիճան տաքություն:





