Ոստիկանությունն արդեն ստացվել է 23 ահազանգ և կատարվում է հետաքննություն: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Ոստիկանության Իրակավաբանական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Թաթուլ Պետրոսյանը: Նա տեղեկացրեց, որ 11 ահազանգ կապված է ընտրակաշառքի բաժանման, 6-ը՝ քարոզչության, 1՝ լրատվամիջոցների խոչընդոտելուն, 2-ը` ծեծ և վիրավորանք:
Նա նկատեց, որ ոստիկանապետի հրամանով ստեղծված հատուկ խումբն օպերատիվ արձագանքնելու է քվեարկության հետ կապված ամբողջ գործընթացին: Նաև հատուկ հանձնարարական է տրվել բացառել կուտակումները թե տեղամասերի, թե նախընտրական շտաբների դիմաց:
Թաթուլ Պետրոսյանը կոչ արեց ցանկացած ընտրախախտման դեպքում ահազանգել ոստիկանության թեժ գիծ:





