Այսօր, ժամը 07:10-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի Շատին գյուղի մոտակայքում տեղի է ունեցել փլվածք, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է անանցանելի: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից և հաղորդում, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն:





