AM
5 Մայիս 2013 - 08:43 AMT

ՀԲՃ. Մարց գյուղի բնակիչներն ահազանգում են` ՀԷԿ-ի համար խողովակներ են բերել

Մարց գյուղի բնակիչներն ահազանգում են, որ երեկ ՀԷԿ-ի համար խողովակներ են բերել և իջեցրել գետի ափին: Հիմա գյուղացիներով գնացել են, որ տեղում պարզեն, թե ինչ է կատարվում: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում է Համահայկական Բնապահպանական Ճակատն ու ընդգծում, որ Մարցագետի ՀԷԿ-ը դեռևս չունի դրական եզրակացություն և շինթույտվություն:

Բացի այդ Մարց գյուղի բնակիչներն են միանշանակ դեմ այդ նախագծին, ինչը հիմնավորում էին արդեն գործող «Մարցիգետ-2» ՓՀԷԿ-ի շինարարության և շահագործման հետևանքով առաջացած խնդիրներով: Ըստ գյուղացիների ջրազրկվել է Մարց գետը, իսկ շրջապատի բնությանը զգալի վնաս է հասցվել: