«Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» 134 դիտորդները շարունակում են հաղորդել գրանցված միջադեպերի և խախտումների մասին: Կենտրոնի պաշտոնական կայքում տեղադրված վերջին միջադեպերը`
08/08 տեղամասում ՀՀԿ-ից Երևանի Ավագանու թեկնածության անդամ Գևորգ Մանուկյանը վստահված անձի վկայականով խոչընդոտում էր լրագրողների և դիտորդների աշխատանքին: Վերջինս ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի վճարովի հիմունքներով աշխատող օգնականն է, ԵՊՀ դասախոս:
07/14 տեղամասում` թիվ 80 մանկապարտեզ, Հաղթանակ, փ., կողմնակի անձինք են ներկա, և անօրինական քարոզչություն են իրականացնում:
07/20 տեղամասում (№ 89 մանկապարտեզ, Ա-2 թաղամաս), քվեարկում են 2013 թվականի մարտ ամսին հաշվառվածները, հանձնաժողովի նախագահը չի գրանցում այս խախտումը:
13/21 տեղամասում մի պապիկ մոտեցել է հանձնաժողովի նախագահին և ասել` «փողս տուր», հանձնաժողովի նախագահը մերժել է վերջինիս, ծերունին դժգոհել է, ասելով.-բոլորին տալիս եք ինձ չեք տալի՞ս,- ու դժգոհ հեռացել է: Տեսագրությունը կհրապարակենք ավելի ուշ:
13/06 տեղամասում (№ 70 դպրոց, Սարի Թաղ) դիտարկվել է բաց քվեարկության դեպք. ընտրողները քվեարկում են առանց քվեախցիկ մտնելու և հրաժարվում են կատարել դիտորդի՝ քվեխցիկում քվեարկելու պահանջը: Փաստը արձանագրված չէ գրանցամատյանում:
07/14, 13/13 տեղամասերում դիտվում են ընտրողների կուտակումներ և կողմակի անձանց շարունակական ներկայություն:
07/13 տեղամասում (№ 176 դպրոց, Ա-1 թաղամաս), գրանցվել է կրկնակի քվեարկության 4-րդ դեպքը, դիտորդը դիտարկել է նույն անձի կողմից կրկնակի քվեարկություն՝ որոնց անձնագրերում դրված կնիքներըը մաքրված են եղել: Փաստն արձանագրվել է գրանցամատյանում:
07/10 տեղամասի (№ 84 մանկապարտեզ, Ա-1 թաղամաս), հանձնաժողովի նախագահը (ԲՀԿ) լքել է ընտատեղամասը՝ առանց գրանցամատյանում համապատասխան գրառման:
13/02 տեղամասում (№ 119, Տիգրան Մեծ փ.), մոտ 10 հոգի եկել են քվեարկելու` անձնագրերում ունենալով մատիտով «թռչնակի» նշան, երբ դիտորդը հարցրել է, թե ինչ նշաններ են դրանք, նրանցից մի քանիսը հապճեպ հեռացել են տեղամասից՝ առանց քվեարկելու, մյուսները խուսափել են հարցերին պատասխանելուց:
07/14 տեղամասում (№ 80 մանկապարտեզ) առկա են կողմնակի անձինք ու կուտակումներ՝ ավելի քան 15 ընտրող. ինչը խոչնդոտում է դիտորդների, վստահված անձանց և լրագրողների լիազորությունների իրականացմանը:
13/30 տեղամասում ահանձնաժողովի նախագահը գրանցամատյանը քվեարկության սենյակից հանել է դուրս՝ ոստիկանին զննության տալու պատրվակով. այդ պրոցեսին թույլ չեն տվել ներկա գտնվել վստահված անձին, ապա` վերադարձրել կողմնակի անձի միջոցով: Դիտորդի պահաջը՝ փաստը գրանցամատյանում գրանցեալու մասին, մերժվել է:
13/06 տեղամասում խախտվել է քվեարկության գաղտնիության պահանջը:
12/23 տեղամասում (№ 115 դպրոց, Շիրակի փ.), ՀՀԿ լիազորված անձը վկայական չի կրել, ՕԵԿ-ի ներկայացուցիչը պահանջել է կախել այն, ինչի պատճառով երկարատև վեճ է սկսվել նրանց միջև:
13/37 տեղամասի (№ 175 դպրոց), շրջակայքում մարդկանց կուտակումներ են նկատվում: Դպրոցի մուտքի մոտ կանգնած է միկրոավտոբուս, որից մարդիկ անընդհատ ելումուտ են անում: Հանձնաժողովի նախագահը Ոստիկանությանը տեղեկացրել է, սակայն հետագայում չի գրանցել միջադեպը գրանցամատյանում:
12/13 տեղամասում (№ 135 մանկապարտեզ, Շիրակի փ.), ժամը 15-ին մոտ մի ծեր մարդ քվեախցից ելել և փորձել է առանց քվեաթերթիկը քվատուփը գցելու, հեռանալ: Հանձնաժողովականների հարցումներից հետո, տեսնելով, որ մարդը քվեարթերթիկ չի ուզում գցել տուփը, ստուգել են քվեախուցը, որտեղ գտել են մի քվեարկած քվեաթերթիկ, ապա քաղաքացու մոտ, անձնագրի միջից գտել են մի մաքուր չքվեարկած քվեաթերթիկ, որը վերջինս կամեցել է դուրս տանել: Հանձնաժողովի որոշմամբ այդ երկու քվեաթերթիկները համարվել են անվավեր և կազմվել է արձանագրություն: Ենթադրվում է, որ քաղաքացին եղել է ընտրական կարուսելի մասնակիցներից:





