AM
5 Մայիս 2013 - 13:24 AMT

Մարց գյուղի բնակիչները ՓՀԷԿ-ի կառուցման համար բերված խողովակները ձորն են գցել

Մարց գյուղի բնակիչները երեկ 3-րդ ՓՀԷԿ-ի կառուցման համար բերված խողովակները ձորն են գցել: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեցին Համահայկական Բնապահպանական Ճակատի ակտիվիստները: Նրանց տվյալներով 3 խողովակ է բերված եղել: Միջադեպի վայր է եկել շինարարական կազմակերպության ներկայացուցիչը, որին գյուղացիները հստակ ասել են, որ չեն թողնելու` ՀԷԿ-ը կառուցեն, եթե նույնիսկ թույլատրություն ունենան:

Ավելի վաղ PanARMENIAN.Net-ը տեղեկացրել էր Մարցի բնակիչների ահազանգի մասին, որ երեկ ՀԷԿ-ի համար խողովակներ են բերել և իջեցրել գետի ափին: Գյուղացիները գնացել էին, որ տեղում պարզեն, թե ինչ է կատարվում:

Մարցագետի 3-րդ ՓՀԷԿ-ը դեռևս չունի դրական եզրակացություն և շինթույտվություն: Բացի այդ Մարց գյուղի բնակիչներն են միանշանակ դեմ այդ նախագծին, ինչը հիմնավորում էին արդեն գործող «Մարցիգետ-2» ՓՀԷԿ-ի շինարարության և շահագործման հետևանքով առաջացած խնդիրներով: Ըստ գյուղացիների ջրազրկվել է Մարց գետը, իսկ շրջապատի բնությանը զգալի վնաս է հասցվել: