Այսօր կեսօրից հետո եղանակը կփոխվի. օրվա 2-րդ կեսին շրջանների մեծ մասում հավանական է կարճատև անձրև և ամպրոպ, արևմտյան շրջաններում հավանական են զգալի տեղումներ, նաև կարկուտ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 15-18մ/վրկ: Օդի ջերմաստիճանն արևմտյան շրջաններում ցերեկը կնվազի 3-4 աստիճանով:
Հայպետհիդրոմետի հաղորդմամբ՝ Երևանում առավոտյան սպասվում է առանց տեղումների եղանակ, օրվա 2-րդ կեսին հավանական է անձրև և ամպրոպ, հնարավոր է քամի 15-18մ/վրկ:
Ցերեկը սպասվում է +25+27, երեկոյան +19+21 աստիճան տաքություն:





