AM
6 Մայիս 2013 - 07:24 AMT

Տնակային ավանի լուսավոր պարտեզը

«Շիրակ կենտրոնը» շարունակում է ներկայացնել Գյումրու տնակային ավանների բնակիչների ապրելակերպը: Այսօր ներկայացվող տեսանյութը Գյումրու ամենամեծ տնակային ավաններից մեկում միայնակ բնակվող Գրիգոր Գասպարյանի մասին է:Նրան այնտեղ բոլորն են ճանաչում որպես անչափ բարի Գառնիկ պապի:

Նա իր տնակի բակում ծաղկանոց է հիմնել, որը և իր հիմնական զբաղմունքն է: Հարևանների պատմելով` նա երբեք որևէ մեկին չի մերժում և միշտ նվիրում է իր աճեցրած ծաղիկները: Գառնիկ պապը 12 տարի է`տնակում միայնակ է ապրում: Որդին դեռ շա տարիներ առաջ է ընտանիքով արտագաղթել է Գյումրիից: