Մայիսի 5-ին, ժամը 22.04-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Պ. Սևակի և Կ. Ուլնեցու փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «ԲՄՎ» մակնիշի 85 ԼՏ 888 պ/հ, Տիգրան Մնացականյանի վարած «Տոյոտա» մակնիշի 128 ՏՕ 01 պ/հ և Շանթ Եղիազարյանի վարած «Ֆոլքսվագեն» մակնիշի 72 NQ 777 ավտոմեքե¬նաները, տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և դադարեցրել վառելիքի արտահոսքը:





