AM
6 Մայիս 2013 - 14:09 AMT

Երեկվա հրավառության համար արդեն 16 մարդ ենթարկվել է պատասխանատվության

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 180 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել համակեցության կանոնները խախտած 16 անձանց նկատմամբ: Խոսքը վերաբերվում է երեկ գիշեր մայրաքաղաքում կազմակերպված հրավառության հեղինակներին: Ոստիկանությունից հայտնում են, որ վարչական պատասխանատվության են ենթարկվել 2 անձ՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջաններում, 2-ը՝ Արաբկիրի, 3-ը՝ Նոր Նորքի և Ավանի, 2-ը՝ Շենգավիթի, 3-ը՝ Մալաթիա-Սեբաստիա, 2-ը՝ Աջափնյակ-Դավթաշեն և 2-ը Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջաններում հրավառություն իրականացնելու համար:

Հիշեցնենք, որ երեկ՝ ավագանու ընտրություններից հետո, մյարաքաղաքի մի շարք վարչական շրջաններում կեսգիշերին հրավառություն է եղել, ինչը հարուցել է բնակիչների զայրույթը: