«Հաջորդ տարի լավ հեռանկարներ կան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ճեղքում արձանագրելու համար», – հայտարարել է Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-֊ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը Մոսկվայում կայանալիք մամլո ասուլիսի ժամանակ: Նա նաեւ ասել է, որ ՆԱՏՕ-֊ն Հարավային Կովկասում չի մրցակցում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետ: «ՆԱՏՕ֊-ն չի մրցակցում եւ մտադրություն չունի տարածաշրջանում մրցակցելու այլ կազմակերպությունների հետ», – նշել է Ռ.Սիմոնսը, ավելացնելով, որ ՆԱՏՕ֊-ն գերադասում է համագործակցել Հարավային Կովկասի երկրների հետ գործակցության անհատական ծրագրերի շրջանակներում: Որոշ ռուսաստանցի պաշտոնյաներ եւ պատգամավորներ մտահոգություն են արտահայտել այն կապակցությամբ, որ ՆԱՏՕ-֊ն փորձում է դուրս մղել Ռուսաստանին հետխորհրդային տարածքից:





