ՀՀ գլխավոր դատախազի այսօրվա հրամանով ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ է նշանակվել Գ.Խաչիկյանը` ազատվելով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի պաշտոնից:
Դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՀՀ գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի պարտականությունների կատարումը դրվել է նույն վարչական շրջանների դատախազի տեղակալ Լ.Չարխիֆալակյանիվրա:





