AM
8 Մայիս 2013 - 05:14 AMT

Խոնավ, անձրևային եղանակը կպահպանվի ևս մի քանի օր

Այսօր հանրապետության ողջ տարածքում պարբերբար սպասվում է անձրև, ամպրոպ, հնարավոր է քամի 18-20մ/վրկ: Շրջանների զգալի մասում ցերեկային ժամերին հավանական են տևական և զգալի առատ տեղումներ, մեծ է կարկուտի հավանականությունը: Օդի ջերմաստիճանը հյուսիսային շրջաններում ցերեկը կնվազի ևս 3-4 աստիճանով, իսկ հարավային շրջաններում կցրտի շատ ավելի զգալի` մոտ 7 աստիճանով:

Հայպետհիդրոմետից հայտնում են, որ խոնավ, անձրևային եղանակը հանրապետությունում կտևի ևս մի քանի օր: Երևանում ևս պարբերաբար սպասվում է անձրև և ամպրոպ, քամին` 7-10մ/վրկ: Ցերեկը սպասվում է +18+20, երեկոյան +13+15 աստիճան տաքություն: