AM
14 Դեկտեմբեր 2005 - 15:29 AMT

Հայաստանի նախագահը եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքը

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան), Սթիվեն Մաննին (ԱՄՆ) եւ Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա): Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Քննարկվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման հեռանկարը: