AM
11 Մայիս 2013 - 06:54 AMT

Հերթական ահազանգը. Ծառերի սպանդ՝ քաղաքապետի տան դիմաց

Մենք ենք այս քաղաքի տերը քաղաքացիական նախաձեռնությունը հերթական անգամ ահազանգում է ծառահատումների մասին:

«Ըստ երևույթին մայիսի 5-ին կրկին հաղթանակ են տարել բարբարոսները, որոնք նորից լծվել են Երևանի կանաչ գոտիների ոչնչացմանը: Տարոն Մարգարյանի տան դիմաց ֆինանսական տեխնիկումի այգում բարբարոսաբար սղոցվել են տասնյակ բազմամյա ծառեր: Մալաթիա Սեբաստիայում մոտ 95 ծառ է հատվել՝ փոխարինվելով մատղաշ շիվերով:

Ամբողջ քաղաքով մեկ խորը էտումներ են արվում, ինչի արդյունքում սոսիներն ու մյուս ծառերը մեռնում են»,-ասված է Մենք ենք այս քաղաքի տերը քաղաքացիական նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ: