Գյումրիում տնակային ավաններում բնակվող երեխաների մեծ մասը դպրոցից հետո ուսումը որևէ տեղ չեն շարունակում: Առավել ծանր է բազմազավակ ու մանկահասակ երեխաներ ունեցող ընտանիքների վիճակը: Բազմաթիվ ընտանիքների երեխաներ զրկված են նախակրթարաններ հաճախելու հնարավորությունից, իսկ դպրոցահասակներից շատերը կամ հաճախում են գիշերօթիկ, կամ դպրոց հաճախում են ոչ կանոնավոր: Այս ավաններում զգալի թիվ են կազմում նաև միայնակ մայրերի ընտանիքները:
Մեկ նախադասությամբ` աղքատության դեմքը ևս առավել ընդգծված ու ցայտուն երևում է տնակային ավաններում, որտեղ հաճախակի էլ կարելի է հադիպել ընտանեկան բռնությունների:
Ներկայացվող տեսանյութը տնակային ավանում բնակվող և անհաշտ ընտանեկան մթնոլորտի պատճառով դպրոց ոչ կանոնավոր հաճախող երեխաների ընտանիքի մասին է: «Շիրակ կենտրոնի» պատրաստած այս տեսանյութում, հասկանալի պատճառով, մի փոքր ծածկված են դեմքերը, ինչպես նաև նշված չեն կացարանի հասցեն:





