AM
11 Մայիս 2013 - 11:46 AMT

Կաթողիկոսի հանդիսապետությամբ կօծվի Աբովյանի նորակառույց եկեղեցին

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խնդրանքով մայիսի 14-ին Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը կհանդիսապետի Կոտայքի թեմի Աբովյան քաղաքի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման արարողությունը: Նույն օրը նորակառույց եկեղեցում կամփոփվի նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերված Սբ Հովհաննես Մկրտչի մասունքը:

Օծման արարողության սկիզբը ժամը 15.00-ին է: Նշենք, որ Սուրբ Հովհաննես եկեղեցու նախագծի հեղինակը և ճարտարապետը Արտակ Ղուլյանն է: Եկեղեցու հիմնարկեքի արարողությունը տեղի է ունեցել 2006 թվականին: