AM
13 Մայիս 2013 - 15:19 AMT

«Դինո Գոլդ մայնինգ քամփնին» ընդդեմ բնապահպան Եղիա Ներսիսյանի. Դատական նիստը հետաձգվեց

Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանում, դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, «Դինո Գոլդ մայնինգ» ընկերությունն ընդդեմ բնապահպան-ակտիվիստ Եղիա Ներսեսյանի դատական նիստն այսօր հետաձգվել է` պատասխանող կողմի փաստաբան Տիգրան Եգորյանի հիվանդության պատճառով:

Կապանում Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրը շահագործող «Դինո Գոլդ մայնինգ» ընկերությունը Եղիա Ներսիսյանին մեղադրում է զրպարտության մեջ` պահանջելով հերքել պատիվն ու բարի համբավն արատավորող տեղեկությունները:

Եղիա Ներսեսյանը, ԱՄՆ-ի հայ համայնքին ներկայացնելով հանքարդյունաբերող ընկերությունների աշխատանքը, ասել էր, թե նշված ընկերությունը հանքագործների նկատմամբ էլեկտրաշոկ է կիրառել: