AM
14 Մայիս 2013 - 08:57 AMT

Բնապահպանության նախարարությունը դրական եզրակացություններ է տվել որոշ համայնքների գլխավոր հատակագծերին

Հայաստանի Հանրապետության բնապահապանության նախարարությունը շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացություն է տվել.

«Արխիտոն» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Գեղարքունիքի մարզի Ձորաղբյուրի, Լիճքի, Երանոսի և Ծակքարի գյուղական համայնքների գլխավոր հատակագծերի նախագծերին: Դրական են գնահատվել նաև «Հայնախագիծ» ԲԲԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի գլխավոր հատագծում փոփոխություններ և մի շարք հատվածների տարածքների գոտիավորման նախագծերը, ասվում է նախարարության հաղորդագրության մեջ: