AM
15 Մայիս 2013 - 05:06 AMT

Տեղումներ չեն սպասվում. Օդի ջերմաստիճանը 2-3 աստիճանով կբարձրանա

Առատ տեղումներն այսօր կդադարեն և գրեթե ամենուրեք կդիտվի առանց էական տեղումների եղանակ: Միայն առանձին շրջաններում կա կարճատև անձրևի հավանականություն, հնարավոր է քամի 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով:

Հայպետհիդրոմետից հայտնում են, որ Երևանում սպասվում է առանց էական տեղումների եղանակ, տեղ-տեղ հնարավոր է միայն կարճատև անձրև և քամի 10-15մ/վրկ արագությամբ: Ցերեկը սպասվում է +22+24, երեկոյան +17+19 աստիճան տաքություն: