AM
15 Մայիս 2013 - 08:16 AMT

Երևան-Իջևան ճանապարհին վթարի են ենթարկվել ՊՆ աշխատակիցները

Այսօր ժամը 08:30-ի սահմաններում Երևան-Իջևան ճանապարհին վթարի է ենթարկվել ՊՆ աշխատակցի ավտոմեքենան: Ոստիկանության Իջևանի բաժնից PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնեցին, որ Mitsubishi Pajero» մակնիշի 35 LD 362 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչի հետևանքով ուղևոր Գևորգ Հակոբյանը վնասվածք է ստացել և տեղափոխվել է Իջևանի բժշկական կենտրոն:

Գևորգ Հակոբյանը դասակի հրամանատար է, իսկ վարորդը՝ Կարեն Սարգսյանը մայոր է և աշխատում է ՀՀ ՊՆ զորամասերից մեկում որպես հրամանատարի սպառազինության գծով տեղակալ: Իջևանի բժշկական կենտրոնից PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնեցին, որ Գևորգ Հակոբյանը կրծքավանդակի սալջարդ է ունեցել, բայց հրաժարվել է բժշկական օգնությունից: