Այսօր հանրապետություն հարավից կներթափանցի տեղումնաբեր հզոր զանգված, ողջ տարածքում պարբերբար սպասվում է անձրև, ամպրոպ, հնարավոր է քամի 20-23մ/վրկ:
Հայպետհիդրոմետից հայտնում են, որ շրջանների մեծ մասում ցերեկային ժամերին հավանական են տևական և զգալի առատ տեղումներ, մեծ է կարկուտի հավանականությունը:
Օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 2-3 աստիճանով:
Հանգիստը բնության գրկում, այդ թվում` ուղևորությունները դեպի Տաթև լավ է հետաձգել:
Երևանում այսօր ողջ օրվա ընթացքում պարբերաբար սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր են զգալի առատ տեղումներ, ամպրոպի ժամանակ քամի 12-17մ/վրկ:
Ջերմաստիճանը գիշերը +12+14 է, ցերեկը՝ +20+22, երեկոյան՝ +15+17:





