AM
16 Մայիս 2013 - 06:03 AMT

Ժամկետային զինծառայող է մահացել

Տավուշի մարզում տեղակայված զորամասերից մեկում միջադեպ է տեղի ունեցել, որի հետևանքով ժամկետային զինծառայող է մահացել: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ դեռ մանրամասներ չեն կարող հաղորդել, շուտով Պաշտպանության նախարարությունը կհայտնի դեպքի մանրամասներն ու զինծառայողի անունը:

Տարածված տեղեկությունների համաձայն` ևս մեկ զինծառայող վիրավորվել է: