Հայաստանում այսօր հյուսիսային և արևելյան շրջաններում կպահպանվեն տևական և առատ տեղումները, սպասվում է ամպրոպ, մեծ է կարկուտի հավանականությունը: Կենտրոնական հատվածում` Արարատյան դաշտում պարբերաբար կդիտվեն կարճատև անձրևներ: Հնարավոր է քամի 18-23մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա 1-2 աստիճանով: Հայպետհիդրոմետից հայտնում են, որ շաբաթ՝ մայիսի 18-ին, ողջ հանրապետությունում կդիտվի տեղումների դադար և օդի ջերմաստիճանի բարձրացում, բայց ընդամենը 1 օրով: Կիրակի անձրևները կվերսկսվեն: Երևանում: ևս պարբերաբար հնարավոր են կարճատև անձրևներ, հնարավոր է նաև ամպրոպ ու քամի 12մ/վրկ: Ցերեկը սպասվում է+22+24, երեկոյան +17+19 աստիճան տաքություն:
Մայիսի 18-ին օրվա մեծ մասը Երևանում կդիտվի առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է ամպամածության ավելացում, էական տեղումներ չեն սպասվում: Կիրակի հավանաբար կրկին կանձրևի:





