AM
17 Մայիս 2013 - 06:39 AMT

Պայթյուն և փլուզում՝ Այնթափ գյուղում

Այս գիշեր՝ ժամը 01.44-ին ՀՀ ԱԻ նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այնթափ գյուղի 12-րդ փողոցի թիվ 10 տանը տեղի է ունեցել պայթյուն ,որն ուղեկցվել է փլուզումով:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Պարզվել է, որ տեղի է ունեցել պայթյուն` հրդեհի բռնկմամբ, ինչից տեղի է ունեցել շենքի կոնստրուկցիոն տարրերի մասնակի փլուզում: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Ննջասենյակում այրվել է մահճակալի թիկնակը` 0,5 քմ, փլուզվել են տան միջնապատերը` 35 քմ: