AM
17 Մայիս 2013 - 09:06 AMT

Գյուղապետը Ազատության հրապարակում հացադուլ անող համագյուղացուն համոզել է տուն գնալ

Քուչակ գյուղի բնակիչ 65-ամյա Գրիշա Հարությունյանը, ով մայիսի 15-ի առավոտյան Ազատության հրապարակում հացադուլ էր հայտարարել, դադարեցրել է այն ու տուն վերադարձել:

«Գյուղապետը խոսեց հետս, ասաց, որ կլուծի իմ հարցերը: Ասել են՝ նախագահին նամակ կգրեն, իմ գործին ընթացք կտան: Ես իրենց զգուշացրել եմ, որ եթե խաբեն, նորից Երևան եմ գալու ու նորից հացադուլ եմ անելու»,-PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց թոշակառուն:

Հիշեցնենք, որ Գրիշա Հարությունյանը հացադուլ էր հայտարարել և պահանջում էր, որ պետական գերատեսչությունները պատասխանեն իր դիմումներին:

Նա միայնակ թոշակառու է և ստանում է 13 հազար դրամ թոշակ: թոշակառուն պահանջում է, որ այժմ ծառայող որդուն ազատեն պարտադիր ժամկետային ծառայությունից, քանի որ նա իր միակ խնամակալն է, իսկ ինքը աշխատանք չունի և 13 հազար դրամով ապրել չի կարող: