AM
10 Հունվար 2006 - 13:18 AMT

Թուրքիան դեռեւս չի պատասխանել թռչնագրիպի վերաբերյալ Հայաստանի պաշտոնական նոտային

«Թռչնագրիպի կապակցությամբ մենք դիմել ենք նոտայով Թուրքիայի ԱԳՆ, սակայն պատասխան դեռեւս չենք ստացել»,-հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը 2005 թվականին ՀՀ ԱԳՆ գործունեության արդյունքներին նվիրված այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով, Հայաստանի ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին ձեռնպահ մնալ Թուրքիա մեկնելուց: Բացի այդ, նա հաղորդել է, որ Հայաստանի նախագահն արդեն բոլոր համապատասխան հանձնարարականները տվել է Առողջապահության նախարարությանը` ուղղված Հայաստան թռչնագրիպի ներթափանցման կանխարգելմանը: «Պաշտոնապես հայտարարվել է, որ Հայաստանում թռչնագրիպի ոչ մի դեպք չի գրանցվել»,-նշել է Վ.Օսկանյանը: