AM
22 Մայիս 2013 - 16:05 AMT

Սիփանում գայլերը 23 ոչխար են հոշոտել. Գյուղապետը վստահեցերց, որ գյուղացուն կօգնեն

Այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկակար ծառայություն Սիփանի գյուղապետից տեղեկություն է ստացվել, որ գայլերը հոշոտել են Արագածոտնի մարզի Սիփան գյուղի բնակիչ Ա. Իբոյանին պատկանող 23 գլուխ ոչխար:

Դեպքի մասին տեղյակ է պահվել գյուղատնտեսության նախարարության ՃԿԿ:

Սիփանի գյուղապետ Թենգիզ Մամոյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ գյուղացուն օգնություն է տրամադրվելու: «Մենք հանձնաժողով ենք ստեղծել, վնասի չափը արձանագրել ենք, մի օրինակը կուղարկենք կառավարություն, մի օրինակը մարզպետարան և մի օրինակն էլ` ԱԻՆ»,- ասաց գյուղապետը: