Շաբաթ օրը կայացած հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Վլադիմիր Պուտինը քննարկել են Ռոբերտ Քոչարյանի` հունվարի 22-ին Մոսկվա կատարելիք այցին վերաբերող հարցեր: Այդ մասին այսօր տեղեկացրել է երկրի ղեկավարի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը: Հունվարի 22-ին Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները բանակցություներ կվարեն Մոսկավյում եւ կմասնակցեն Ռուսաստանում Հայաստանի տարվա բացման հանդիսավոր արարողությանը, հաղորդում է «Մեդիամաքսը»:





