AM
25 Մայիս 2013 - 09:19 AMT

Ծառերի արմատներն ասֆալտապատել են. Բնապահպանները քլունգներով գնում են «ազատելու»

«Մեր քաղաքը» ֆեյսբուքյան խումբը հայտարարություն է տարածել. «SOS! Սարյան փողոցում տարոնական ասֆալտապատողները խեղդում են ծառերը՝ հերմետիկ ասֆալտապատելով դրանց արմատները։ Պետք է վաղը ևեթ քլունգներով գնալ և ազատել ծառերը… Սա քաղաքապետարանի բնապահպանության վարչության աշխատանքի ցուցանիշներից է»,- նշված է հայտարարության մեջ: