AM
17 Հունվար 2006 - 09:03 AMT

Ս.Սարգսյանն ու Վրաստանի ԱԳ նախարարը քննարկել են հայ-վրացական սահմանի սահմանագծման ընթացքը

ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը նախօրեին հանդիպել է Վրաստանի արտգործնախարար Գելա Բեժուաշվիլիի հետ: Այդ մասին PanARMENIAN.Net-ին է հաղորդել ՀՀ ՊՆ ղեկավարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան երկու երկրների միջեւ կնքված միջպետական եւ միջկառավարական մի շարք համաձայնագրերով նախատեսված աշխատանքների ընթացքին, քննարկեցին էներգետիկ ոլորտին, հայ-վրացական պետական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքներին վերաբերող հարցեր: