AM
26 Մայիս 2013 - 13:56 AMT

Կարկտահարվել են Տավուշի մարզի Այգեհովիտ, Դիտավան և Ազատամուտ գյուղերը

Այսօր`ժամը 16.35-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 15.35-ի սահմաններում կարկտահարվել են Տավուշի մարզի Այգեհովիտ, Դիտավան և Ազատամուտ գյուղերը:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի մասին տեղեկացվել են մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը և ՀՀ ԱԻՆ ՃԿԿ-ի հետ համագործակցող ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատուն: