Այսօր, ժամը 07.52-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, որը խոչնդոտում է երթևեկությանը: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Պարզվել է, որ քարաթափումը տեղի է ունեցել Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 33-րդ կմ-ում: Հրշեջ-փրկարարները հեռացրել են երթևեկությանը խոչընդոտող քարերը` ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի:





