Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսին, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Հանդիպմանը քննարկվել են ամերիկյան «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի կողմից Հայաստանին տրամադրվելիք ֆինանսական օժանդակության ծրագրերին առնչվող խնդիրներ: Բացի այդ, Ռ.Քոչարյանն ու Ջ.Էվանսը քննարկել են նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:





