Ավարտել են ԼՂՀ Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղի խմելու ջրի համակարգի վերակառուցման աշխատանքները :
Հայաստան Համահայկական Հիմնադրամի պատվիրակությունը եղավ Քարին տակ գյուղում, որտեղ կառուցվել է 3.8կմ երկարությամբ ջրատար, 100խմ տարողությամբ 2 ջրամբար:
Ծրագիրը կյանքի է կոչվել Հիմնադրամի Հունաստանի, Կիպրոսի, Ուրուգվայի, Արգենտինայի, Բրազիլիայի տեղական մարմինների եւ ՀՕՄ-ի ֆինանսավորմամբ:
Վերակառուցված ներքին ցանցի շնորհիվ` շուրջ 150 տնտեսություն ունեցող գյուղն այսօր ունի կանոնավոր ջրամատակարարում:





