Հայաստանը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ, որոնք կարելի է լուծել ստրատեգիական գործընկեր Ռուսաստանի օգնությամբ: Այսօր «Ռուսաստանի և Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները ժամանակակից համաշխարհային գործընթացների համատեքստում» թեմայով գիտակիրառական կոնֆերանսի ժամանակ նման կարծիք հայտնեց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը: Կոնֆերանսում հատուկ զեկույցով հանդես եկավ մոսկվաբնակ հայտնի քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանը, ով նկատեց, որ բոլոր հետսովետական երկրներում ձևավորվել է հակասովետականություն:
Քաղաքագետը կարծում է, որ հետսովետական բոլոր երկրներում ամենագլխավոր խնդիրը հակասովետական կոնսենսուսը քանդելն է, հակառակ դեպքում գործընթացն ավելի վատ շարունակություն կունենա, նրանք կսկսեն հակամարտել միմյանց դեմ:
«Այդ պետություններն այսօր տարբեր քաղաքականություն են վարում, բայց սովետական գիծն, այնուամենայնիվ, բոլորի մոտ առկա է: Պետք է նկատել, որ սովետական շրջանը ամենակարևորներից է, դրա վրայով ցատկել հնարավոր չէ: Միամտություն կլինի արհամարել այն»,- ասաց քաղաքագետը:
Անդրադառնալով եվրաինտեգրմանն ու եվրոպական ընտանիքին, նա նշեց, որ ԽՍՀՄ նախկին հանրապետությունների եվրոպական ընտրությունը նույնպես շատ կարևոր է, և ոչ ոք չի կարող արգելել Եվրոպայի հետ համագործակցությունը.
«Եկեք ընդունենք, որ կա երկու ընտրություն. ձեր աղջիկը պետք է լինի հավաքարար հյուրանոցում, կամ ֆիզիկիայի ֆալուլտետի ուսանող: Դուք պետք է ընտրեք: Եթե մեկը ավելի քիչ կարևոր բան է առաջարկում, ապա ո՞րն է անհրաժեշտ ընտրել»:
Հաջորդ հարցն, ըստ Սերգեյ Կուրղինյանի այն է, թե ուր է գնում այդ Եվրոպան: «Ինչպիսի՞ տուն է այն, ի՞նչ կանոններ ունի: Եվրոպական ընտանքիը կրիմինալի, կեղծ բյուրոկրատիզմի զոհ է: Մենք հստակ գիտե՞նք, որ ուզում ենք մտնել այդ տուն, մենք գիտե՞նք ինչ կլինի այն մի քանի տարի հետո, մենք պատրա՞ստ ենք ընդունել դրա կանոները: Այն փոխվում է: Դա Եվրոպական ընտրության հարց է՝ տեղը այդ ընտրության մեջ, դիրքորոշումը և սյլն, դա սովորական, ասենք խառնամուսնության հարց չէ»,- նկատեց քաղաքագետը:
Ըստ նրա` հետսովետական երկրների առաջ գոյատևելու բոլորովին նոր մարտահրավերներ են կանգնած. «Ի՞նչ է նոր Եվրոպան, եթե ոչ կայսրություն: Միասնական բանկ, միասնական փոխարժեք, մեկ նախագահ, եթե դա կայսրութուն չէ, ապա ի՞նչ է: Ստացվում է, որ բոլոր երկրները կոնցենտրացնում, համախմբում են աշխարհատնտեսական և աշխարհաքաղաքական կապիտալը: Յուրաքանչյուր երկրիր միայն իր ազգային շահերից ելնելով պետք է գործի, բայց այսօր բոլորովին այլ է: Այս բոլոր հարցերը սուր կանգնած են մեր առաջ»:
Քաղաքագետն ընդգծեց, որ ժողովուրդներն իրենք պետք է որոշեն, թե ինտեգրման որ մոդելն ընտրեն:





