AM
19 Հունվար 2006 - 10:51 AMT

Հաստատվել է թռչնագրիպի համաճարակի հակազդեցության ազգային ծրագիր

Հայաստանի կառավարությունը իր հերթական նիստում հաստատել է թռչնագրիպի համաճարակի հակազդեցության ազգային ծրագիր, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Ծրագիրը մշակվել է Համաշխարհային Բանկի միջազգային փորձագետների առաջարկությամբ, լրամշակվել գերատեսչական աշխատանքային խմբի կողմից` հաշվի առնելով միջազգային պահանջները: Որոշվել է ազգային ծրագրի իրականացման ընդհանուր համակարգումը վերապահել ՀՀ կառավարությանը: Գործադիրը թույլատրել է ՀՀ կառավարությանը կից Հանրապետական հակահամաճարակային եւ հակաէպիզոտիկ հանձնաժողովին ելնելով օպերատիվ իրավիճակից` փոփոխություններ եւ լրացումներ կատարել ազգային ծրագրում: