Ամառվա առաջին օրից բացի հունիսի 1-ը նաև Երեխաների պաշտպանության միջազգային օրն է. և այսպես, ինչ միջոցառումներ են վաղը սխասվում մայրաքաղաքում.
Կենդանաբանական այգու մուտքը երեխաների համար՝ անվճար: Այստեղ նրանց սպասվում է զվարճալի ծրագիր ու միջոցառումներ, խաղերում ու վիկտորինաներում հաղթողներին՝ հատուկ մրցանակներ:
«Հաղթանակ» զբոսայգում ժամը 10:00-13:00-ն՝ մինչև 15 տարեկան երեխաները կարող են անվճար օգտվել 20 կարուսելներից ու ատրակցիոններից:
Ժամը 11:00-19:00-ն այգու բեմահարթակում ելույթ կունենան մանկական համույթներ, այնուհետև՝ հայկական էստրադայի ներկայացուցիչներ:
Մինչ ժամը 23:00-ն նախատեսվող համերգային ծրագիրը ժամը 22:00-ին կընդմիջվի տոնական հրավառությամբ:
Ազատության հրապարակը ժամը 14:00-20:00-ն կվերածվի արդեն ավանդական դարձած կավճանկարի մրցահարթակի:
Հյուսիսային պողոտայում ժամը 11։00-ից ﬕնչև 23։00-ն non-stop կնվագեն Հայաստանի լավագույն DJ-ները: Մարաթոնի ծրագիրը ներառում է նաև ներկայումս մոռացված խաղեր,որոնցով տարված էր ավագ սերունդը, մանկական հագուստի ցուցադրությունև «street dance» պարային շոու:
Ի դեպ, քաղցրավենիք ու ըմպելիք արտադրող ընկերությունները Կենդանաբանական այգում, «Հաղթանակ» զբոսայգում, Ազատության հրապարակում և մայրաքաղաքի տարբեր այլ հատվածներում ևս անակնկալներ են պատրաստել, տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից:





