Այսօր ժամը 08.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայրում են գտնվել ՀՀ ԱԻ նախարար Ա.Երիցյանը, ՓԾ օրվա պատասխանատու, գնդապետ Ա.Վարդանյանը և ՕԿՎ պետ, գնդապետ Ա.Ցոլակյանը: Տուժածները տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ:
Պարզվել է, որ բախվել են «Մերսեդես Պրինտեր» մակնիշի Ф678 ХК 34 պետհամարանիշի միկրոավտոբուսը և «ՎԱԶ 21 012» մակնիշի 24 ՏՏ 112 պետհամարանիշի ավտոմեքենան: «Մերսեդես Սպրինտեր» միկրոավտոբուսի վարորդ՝ 1962թ. ծնված Ռաֆյան Աշոտը, ուղևորուհիներ՝ Օխիկյան Ելենան և Հայկանուշ Սահակյանը տեղափոխվել են Աբովյան քաղաքաի հիվանդանոց, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:
Այս պահին 6 տուժած տեղափոխվել է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:





