AM
1 Հունիս 2013 - 10:06 AMT

8-ամյա տղան քաղաքապետից հանդիպում էր խնդրել. Տարոն Մարգարյանը հյուրընկալեց նրան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր հյուրընկալել է բացառիկ հիշողությամբ օժտված ութամյա Սիմոն Հարությունյանին: Փոքրիկն անձամբ էր դիմել քաղաքապետին՝ ընդունելության խնդրանքով:

Սիմոն Հարությունյանը օժտված է առանձնահատուկ հիշողությամբ, ամբողջությամբ գիտի աշխարհի քարտեզը, բոլոր պետությունների մայրաքաղաքներն ու դրոշները, նաև պատասխանում է տարբեր բնագավառներին վերաբերող շուրջ 200 հարցերի: Ի դեպ, փոքրիկ Սիմոնը իր կարողությունների շնորհիվ արդեն իսկ գրանցված է հայկական դյուցազնագրքում: Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին՝ խնդրանքը չմերժելու և ջերմ ընդունելության համար, Սիմոն Հարությունյանի հայրը` Լևոն Հարությունյանը, խոստացել է, որ իրենց կողմից կարվի ամեն ինչ, որպեսզի Սիմոնը միշտ բարձր պահի Երևանի պատիվը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Տարոն Մարգարյանն էլ, շնորհավորելով փոքրիկին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, մաղթել է նրան անհոգ մանկություն ու նորանոր ձեռքբերումներ: Քաղաքապետը նաև նվերներ է հանձնել փոքրիկին: