AM
1 Հունիս 2013 - 12:15 AMT

Մանկական գնացքով էքսկուրսիա՝ ՊՆ վարչական համալիրի տարածքում

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել տոնական միջոցառում, որին մասնակցել են զինծառայողների և քաղաքացիական հատուկ ծառայողների երեխաներ:

Միջոցառման ընթացքում կազմակերպվել է տոնական համերգ, ինչպես նաև մանկական գնացքով էքսկուրսիա վարչական համալիրի տարածքում: Պաշտպանության նախարարության հրավերով տոնական միջոցառմանը մասնակցել են նաև ավելի քան 50 սիրիահայ երեխաներ իրենց ծնողների հետ: