Գորիսում տեղի ունեցած միջադեպի հետևանքով հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված գնդապետ Արտակ Բուդաղյանի վիճակը շարունակում է ծանր մնալ:Գնդապետը գտնվում է Մուրացանի հոսպիտալում: Այս մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նախօրեին Գորիսի Դավիթ-Բեկի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող առանձնատան դիմացի հատվածում կրակոցներ են հնչել, ինչի արդյունքում 1970 թ. ծնված Ավետիք Բուդաղյանը ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է, իսկ 1971 թ. ծնված Արտակ Բուդաղյանը և 1975 թ. ծնված Նիկոլայ Աբրահամյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:





