AM
3 Հունիս 2013 - 11:34 AMT

ՀՌԱՀ. Հայկական ոչ մի հեռուստաալիքով էրոտիկ ֆիլմ չի հեռարձակվում

Հայկական ոչ մի հեռուստաալիքով էրոտիկ ֆիլմ չի հեռարձակվում: Այս մասին այսօր խորհրդարանում 2012-ի պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահի տեղակալ Ժիրայր Դադասյանը: Նա նաև նկատեց, որ հեռարձակվող բաց տեսարանների ժամերը և չափորոշիչներն էլ օրենքով հստակեցված չեն:

ՀՌԱՀ փոխնախագահն անդրադարձավ նաև թաքնված գովազդի խնդրին. «Մենք շատ բծախնդիր ենք այդ հարցում, թաքնված գովազդի դեպքեր չեն հայտնաբերվել, բայց անբարեղխիղճ գովազդի դեպքեր կան»:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն էլ հարցրեց, թե ինչո՞ւ Հանրային հեռուստաընկերությամբ մուլտֆիլմ չի ցուցադրվում: Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի տեղակալ Ստեփան Զաքարյանը չպատասխանեց հարցին, ասաց որ անելիքները շատ են, և իրենք պետք է հասնեն իրենց ցանկությունների հեռուստատեսությանը 2015-ին: