AM
4 Հունիս 2013 - 06:23 AMT

Երևանում առավոտից խցանումներ են. Պատճառը ասֆալտապատումն է

Մայրաքաղաքի տարբեր հատվածներում առավոտից խցանումներ են: Մասնավորապես, փակ է Մյասնիկյան պողոտայի մի հատվածը, միակողմանի փակ է Խանջյան-Սայաթ-Նովա թունելը ՝միակողմանի:

ՀՀ ԱԻՆ 911 ծառայությունից PanARMENIAN.Net-ին հայտնեցին, որ արտակարգ որևէ պատահար տեղի չի ունեցել և իրենք տեղյակ չեն՝ ինչու են փակ ճանապարհները, իսկ Ճանապարհային ոստիկանությունից հայտնեցին, որ մայրաքաղաքի տարբեր հատվածներում ասֆալտապատման աշխատանքներ են ու ՃՈ աշխատակիցները փակել են ճանապարհները, որ երթևեկությունը չխանգարի աշխատանքներին: