AM
4 Հունիս 2013 - 09:14 AMT

Վարչապետը ԱՄՀ նորանշանակ մշտական ներկայացուցչի հետ քննարկել է երկկողմ փոխգործակցությանն առնչվող հարցեր

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան գրասենյակի նորանշանակ մշտական ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսին, ով այդ պաշտոնում փոխարինում է առաքելությունն ավարտած Գիերմո Տոլոսային: Կառավարության ղեկավարը շնորհավորել է Թերեզա Դաբան Սանչեսին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Վարչապետը հույս է հայտնել, որ տիկին Սանչեսը կհաջողի իր առաջիկա գործունեության մեջ և կնպաստի ԱՄՀ-ի հետ փոխգործակցության զարգացմանը, ամրապնդմանը և համատեղ նոր ծրագրերի իրականացմանը, ասվում է կառավարության մամլո հաղորդագրության մեջ:

Այնուհետև, զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: