Այսօր հանրապետության ողջ տարածքում կդիտվի առանց տեղումների, արևային եղանակ: Կեսօրին մոտ կդիտվի ամպամածության ավելացում, հյուսիսային և արևելյան շրջաններում ցերեկային ժամերին հավանական է կարճատև անձրև ու ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, Լոռիում, Տավուշում և Արցախում տեղ-տեղ հնարավոր են նաև ամպրոպային բնույթի` ինտենսիվ անձրևներ: Առանձին վայրերում հնարավոր է քամի 20-22մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն անփոփոխ կլինի: Հայպետհիդրոմետից հայտնում են, որ ուրբաթ, հունիսի 7-ին սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում 3-4 աստիճանով:
Երևանում այսօր կդիտվի մեծ մասամբ արևային եղանակ, տեղումներ չեն սպասվում: Ցերեկը սպասվում է +26+28, երեկոյան +21+23 աստիճան տաքություն:





