AM
5 Հունիս 2013 - 07:14 AMT

2012թ.-ի փաստացի եկամուտները կազմել են շուրջ 946,2 մլրդ դրամ

2012թ.-ին Պետական բյուջեով, ելնելով 4,2 տոկոս կանխատեսումից, ծրագրվել էր ստանալ ավելի քան 911,6 մլրդ եկամուտ, որից 895,3 մլրդ դրամը` սեփական եկամուտների, 16,3 մլրդ դրամը արտաքաին պաշտոնական դրամաշնորհների տեսքով:

Այս մասին այսօր Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2012թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը:

Նա տեղեկացրեց, որ, հաշվի առնելով ՀՀ կառավարության լիազորությունների շրջանակներում կատարված մյուս փոփոխությունները, ՀՀ պետական բյուջեի ծրագիրն ավելացել է 33,3 մլրդ դրամով (3,6 տոկոս) և կազմել 944,9 մլրդ դրամ, որից 922,2 մլրդ դրամը` սեփական եկամուտների, 22,7 մլրդ դրամը` պաշտոնական դրամաշնորհների գծով:

«2012թ.-ի փաստացի եկամուտները կազմել են շուրջ 946,2 մլրդ դրամ, որը նախոոդ տարվա ցուցանիշը գերազանցել է 65,3 մլրդ դրամով կամ 7,4 տոկոսով: Ծրագրային ցուցանիշը կատարվել է 100,14 տոկոսով»,- ասաց գլխավոր գանձապետ:

Նա նաև ասաց, որ առանց արատաբյուջետային միջոցների պետբյուջեի եկամուտները կազմել են 920,5 մլրդ դրամ` ապահովելեով 100,3 տոկոս կատարողական: Հարկային եկամուտների կատարողականը առանց արտաբյուջետային միջոցների կազմել է 100 տոկոս, այլ եկամուտները չշտված ծրագրային ցուցանիշը գերաշանցել է 28,3 տոոսով:

Պաշտոական դրամաշնորհների կատարողականը կազմել է 82, 9 տոկոս: Արտաբյուջետային եկամուտները կազմել են 25,7 մլրդ դրամ: Եկամուտների 4,6 կետով ավելացել է հարկային եկամուտների և 0,2 կետով այլ եկամուտների տեսակարար կշիռը:

Արձանագրվել է ներմուծման ծավալների 2,9 տոկոս աճ: